Ուզում եմ շնորհավորել իմ բոլոր հայրենակիցներին այս տարի Եվրատեսիլում Genealogy խմբով ներկայանալու առիթով, քանի որ նման խմբի ստեղծման գաղափարը Եղեռնի մասին աշխարհին պատմող քայլերից է:
Մայիսի 19-ը շատերիս համար այդ սպասված օրն էր, Եվրատեսիլ երգի մրցույթի մեկնարկի օրը: Աշխարհի տարբեր ծայրերից հայերին միաբանել էրհեռուստացույցի առջև երկու բան՝ տեսնելու Genealogy խմբին Հայաստանը պատվով ներկայացնելիս և թե ինչպես են միլիոնավոր մարդիկ այս կատարման միջոցով իմանում Հայոց պատմության սև էջի՝ Հայոց Ցեղասպանությանմասին:
Հայոց եռագույնը և…
Սակայն տեղի ունեցավ մի բան, որը ոչ միայն անսպասելի էր, այլ նաևխայտառակություն էր բարոյական խորը արժեքներ կրող հայ ազգի համար: Մենք տեսանք, թե ինչպես Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի տղաներից մեկը՝ ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը, հայկական դրոշով ծածկեց Կոնչիտայի մերկ ուսերը և ասաց. “Armenia loves you” (Հայաստանը սիրում է քեզ)…
Այժմ ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել մի քանի կետի վրա: Նախ նշեմ, որ չեմ զարմանում այդ տղայի նման պահվածքի վրա, քանի որ խիստ կասկածելի է, թե մեր հայրենակիցը որքանով է ինտեգրված Հայաստանիտղամարդկանց մտածելակերպի հետ:
Միգուցե նա արել է այս քայլն առանց գիտակցելու, բայց մենք գիտակցելով ցանկանում ենք շտկել նրա սխալը:
Կոնչի՛տա, վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի մեծ մասը չի սիրում քո կերպարը: Սա պարզապես ենթադրություն չէ, սա հային բնորոշ մտածելակերպէ:
Եվ նշեմ նաև, որ պետության դրոշը որևէ մեկի վրա գցել, դա նշանակում է խոնարհեցնել ազգը նրա առջև: Հայ ազգը չի խոնարհվել և չի խոնարհվի նման մարդկանց առջև, այս մասին վկայում է մեր պատմությունը: Մենք միայն խոնարհվում ենք Աստծո առջև:
Մեծ ուրախություն կվերապրեի, եթե այդ տղան ավելի հաճախ այցելեր Հայաստան, ավելի շատ ինֆորմացվեր հայկական մենթալիտետից, քանի որ հայ լինելը միայն գեներով չէ պայմանավորված, այլ նաև հոգով, մտքով և նաևպարտավորություններով:
Չեմ մեղադրում նրան, քանի որ նրա գաղափարը հայի և հայկական բարոյական արժեքների մասին միգուցե այդքան է: Բայց օգտվելով խոսքի ազատությունից ուզում եմ համարձակ հայտարարել, որ Հայաստանը երբեք չի սիրել Կոնչիտային և կանենք ամեն բան, որ երբեք չսիրի:
Դիտեք տեսանյութը 1:35 վարկյանից
Ո՞ւմ է սիրում Հայաստանը
Հայաստանը սիրում է տղամարդկանց, ովքեր սիրում են, ապրում են, աշխատում են իրենց ընտանիքի և հայրենիքի օգտին: Կանանց, ովքեր սիրում են, աշխատում են, խնամում են իրենց ընտանիքները և իրենց դրացի Հայրենակիցներին: Սա է Հայաստանի պատկերը եղել, կա և լինելու է: Բարոյականությունը և պարկեշտությունը՝ սրանք այն խոսքերից են, որ բնութագրում են մեր ազգին, և տալիս են իրական պատկերը մեր Հայոց եռագույն դրոշի:
Վերջում միայն կավելացնեմ այն, որ շնորհակալ եմ գեղեցիկ կատարմամբ Հայաստանը այդ մրցույթում ներկայացնելու համար, սակայն հայ ազգի պարծանքը մի՛ նետեք ամեն պատահածի ուսերին, հատկապես, երբ նա չունի սեռական կողմնորոշում:
Հայ ազգը ձեզ սատարում է, որպեսզի լավ ներկայացնեք մեր երկիրն ու պատվով անցնեք ձեզ վստահված ուղին, բայց նման ցինիզմը հանդուրժել չենք կարող: