• Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ:

    Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:

    Դերերում՝ Անդրանիկ Բաբայան, Մերի Մկրտչյան, Ռոզի Ավետիսովա, Գրիգոր Բաղդասարյան, Իշխան Ղարիբյան, Վարդան Հովսեփյան, Տաթև Հովակիմյան, Թեհմինե Խաչատրյան, Արփինե Իսրայելյան, Արման Նավասարդյան և այլք:

    Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
    Բեմադրող ռեժիսոր ՝ Վահե Յան
    Բեմադրող օպերատոր՝ Ռոբերտ Խարազյան
    Կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան
    Պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
    Գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան

  • Արմատներ - Armatner (Film HD)

  • Write a comment
    (0 votes)
    Read 30512 times Last modified on Monday, 07 February 2022 01:35
    Write comments...
    or post as a guest
    Loading comment... The comment will be refreshed after 00:00.

    Be the first to comment.

    Latest from Super User

    Load More Comments... NOTING
    All Videos