• Землетрясение - (FULL)

     

    «Cinema Concept Production»-ը Սպիտակի ավերիչ երկրաշարժ մասին հայ-ռուսական համատեղ ֆիլմ է նկարահանվում: «11:41» Ֆիլմի բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար:

    Նկարահանումները մեկնարկել են այս տարվա դեկտեմբերին:

    Ֆիլմում կնկարահանվեն այնպիսի դերասաններ, ինչպիսին են Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Սիդիխինը, Ալեք Շահբազյանը, Մկրտիչ Արզումանյանը, Չուլպան Համատովան, Սոս Ջանիբեկյանը և Ռաֆայել Քոթանջյանը: Էկրաններին ֆիլմը հայտնվելու է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին:


    11.41 - Leninakan 1988 December 7

    Ֆիլմում նկարահանվելու են դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Սոս Ջանիբեկյանը և մի շարք ռուս դերասաններ:


     

    11:41 Ֆիլմի ժանրը – խաղարկային, հոգեբանական, դրամա, պատմություն Հայկական ԽՍՀ 1988 թ. դեկտեմբերի 7՝ առավոտյան ժամը 11 անց 41 րոպե 22,7 վրկ Քաղաք Լենինական՝ գողտրիկ քաղաք,որի բնակիչները ապրում են սովորական խաղաղ կյանքի ռիթմին ու պայմաններին հարիր ռեժիմով: Ոչինչ չէր նախանշում այն ողբերգությունը, որը սահմանագծեց հայ ժողովրդի կյանքը «առաջ» և «հետո». Այդ օրը անսովոր ու տարօրինակ տաք էր: Ու թվում էր ,թե երկինքը ինքն է տաքացնում քաղաքը:Ողբերգությունից քիչ առաջ թռչունները կարծես թե մղվում էին դեպի գետին,տնային կենդանիների պահվածքը նույնպես մտահոգիչ էր, իսկ ինքը`քաղաքը, մի տեսակ անշարժացել էր ահագնացող լռության մեջ: Առավոտյան ուղիղ 11 անց 41 րոպե 22,7 վրկ սկսվեց դժոխքը:Ռիխտերի սանդղակով տասը մագնիտուտ հզորությամբ, մեկ րոպեից էլ քիչ տևողությամբ ավերիչ երկրաշարժը գրեթե ամբողջությամբ կործանեց ու ամայացրեց Հայաստանի հյուսիսային մասը: Լենինականի բնակելի թաղամասերի մոտ ութսուն տոկոսը մեկ ակնթարթում վերածվեցին ավերակների: Իսկ բնակիչները` մոտ երկու հարյուր հազար մարդ ,հայտնվեցին բետոնյա ծանր սալերի ու խավարի թագավորությունում: Շատերի համար եթե մահը ակնթարթային չէր ,ապա այն գալիս էր հետո:Հազարավոր մարդիկ մահանում էին ծանր բետունակույտերի տակ երկարատև սեղմված վիճակից,արյան կորստից,ծարավից, ցրտից, վախից , խեղդվում էին փոշուց ու անորոշությունից: Տոննաներ կշռող բետոնի ծանր սալերի տակ մնացած,տանջված սակայն կենդանության նշաններ ցույց տվող լենինականցիներին թվում էր, թե կռիվ է սկսվել, թե եկել է աշխարհի վերջը, և միայն իրենք են մնացել կենդանի և ոչ ոք այլևս իրենց չի գտնի:Սարսափի սարսուռն էր տարածվել մշտապես ժպտացող քաղաքի վրա: Ամենուր լսվում էր օգնության կանչ,հառաչանք,տնքոց, մղկտոց,լաց ու կոծ:

  • 11.41 - Leninakan 1988 December 7

  • Write a comment
    (0 votes)
    Read 70907 times Last modified on Monday, 17 December 2018 23:46
    Write comments...
    or post as a guest
    Loading comment... The comment will be refreshed after 00:00.

    Be the first to comment.

    Load More Comments... NOTING
    All Videos