Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ:
Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:
Դերերում՝ Անդրանիկ Բաբայան, Մերի Մկրտչյան, Ռոզի Ավետիսովա, Գրիգոր Բաղդասարյան, Իշխան Ղարիբյան, Վարդան Հովսեփյան, Տաթև Հովակիմյան, Թեհմինե Խաչատրյան, Արփինե Իսրայելյան, Արման Նավասարդյան և այլք:
Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
Բեմադրող ռեժիսոր ՝ Վահե Յան
Բեմադրող օպերատոր՝ Ռոբերտ Խարազյան
Կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան
Պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան
lastChild
lastChild
lastChild
lastChild
lastChild